Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Հոնկոնգի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել Հոնկոնգի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն Է այն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ Է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hill հրատարակությունը: Նրա խոսքով՝ հուլիսի 2-ին հավանության արժանացած օրինագիծը պատժամիջոցներ Է նախատեսում այն բանկերի նկատմամբ, որոնք գործեր են վարում նշված օրենքի ընդունման հետ կապված չինացի պաշտոնյաների հետ:

Այժմ օրինագիծն ուղարկվում են Սենատ, որտեղ ավելի վաղ ընդունվել Էր համանման փաստաթուղթը, իսկ ավելի ուշ այն ստորագրման համար կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել Էր, որ Պեկինի կողմից ընդունված օրենքը նշել Է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքի մահը, եւ կոչ արել Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Մագնիտսկու օրենքի համաձայն, որը պատժամիջոցներ Է նախատեսում օտարերկրյա այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու Է համարում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտման համար: ՉԺՀ-ի նախագահ Սն Ցզինպինը հրամանագիր Է ստորագրել հունիսի 30-ից Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին օրենքն ուժի մեջ մտնելու մասին: Ավելի վաղ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հավանություն Էր տվել օրենքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ