Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Օգոստոս

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-ին 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 1․5 հա, Քանաքեռ-Զեյթունվարչականշրջանում՝ 700 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 700 քմ, 

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2000 քմ, Դիտակ գյուղում՝մոտ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝մոտ 2000 քմ, Նորակերտ գյուղում՝ մոտ 1500 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ