Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ-ն կորոնավիրուսի հետ կապված մասնագետների առաջարկները հավաքագրում է և փոխացում պարետատուն

ԱԺ-ն կորոնավիրուսի հետ կապված մասնագետների առաջարկները հավաքագրում է և 
փոխացում պարետատուն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մասնագետներն գրեթե ամբողջությամբ ներգրավված են առողջապահական համակարգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանում կորոնավիրուսային համավարակի պայմաններում որքանո՞վ է հաշվի առնվում մասնագիտական  հանրույթի կարծիքը:

«Բնականաբար, այդ միասնական համակարգի մաս են կազմում: Մենք մի քանի այդպիսի քննարկումներ նախաձեռնել ենք: Մասնավորապես, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի աջակցությամբ պայմանավորվել ենք, որ հանձնաժողովը հավաքագրի առաջարկները և դրանք փոխանցի պարետատուն»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա որևէ նորություն, ամբողջ տեղեկությունը բաց է, թե ինչ է պետք անել չվարակվելու համար: 

«Մեր մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են  կորոնավիրուսի դեմ պայքարում: Հիմա գիտեք, որ օտարերկրյա բժիշկներ և մասնագետներ են գալիս, սփյուռքի ներկայացուցիչների հետ ենք պարբերաբար քննարկումներ ունենում։

Մենք այսօր չունենք խնդիր պատկերացում կազմելու, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար: Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից»,- եզրափակեց Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am