Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Հուլիս

Լեհաստանի նախագահական ընտրություններ. Դուդան ընդդեմ Վարշավայի քաղաքապետ Թշասկովսկու

Լեհաստանի նախագահական ընտրություններ. Դուդան ընդդեմ Վարշավայի 
քաղաքապետ Թշասկովսկու

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հունիսի 28-ի նախագահական ընտրություններում չի հավաքել բացարձակ մեծամասնության քվեները և հուլիսի 12-ին ընտրությունների 2-րդ փուլում լինելու է ընդդեմ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Թշասկովսկու: Համաձայն Ipsos-ի տվյալների` Դուդան հավաքել է ձայների 41.8%-ը, իսկ Թշասկովսկին` 30.4%-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լեհաստանի նախագահական ընտրությունների արդյունքները հայտնում է Euronews-ը:

Առաջին փուլի մասնակցությունը եղել է 62.4 տոկոս` ամենաբարձրը քսան տարվա ընթացքում: 

Քվեարկությունը նախապես նշանակվել էր մայիսի 10-ին, բայց հետաձգվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Համաճարակային պայմաններում սա Եվրոպայում երկրորդ խոշոր ընտրությունն է: Լեհաստանի նախագահական ընտրություններին նախորդում էր Սերբիայի խորհրդարանական ընտրությունները հունիսի 21-ին, որն ապահովել էր 48 % մասնակցություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ