Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել․ ԼՐԱՑՎՈՂ

Ծիծեռնակաբերդում խոշոր հրդեհ է բռնկվել․ ԼՐԱՑՎՈՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրդեհի լուսանկարները և տեսանյութերը հրապարակում են ֆեյսբուքյան օգտատերերը։

Մանրամասները ճշտվում են։

Հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում։ 

«Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ժամանել են ԱԻՆ փրկարարական ծառայության մի քանի մարտական հաշվարկ և փորձում են մարել հրդեհը։

ԱԻՆ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարդարյանը նշեց, որ  հրդեհի բարդության «Բիս 1» կանչով 10 մարտական հաշվարկ պայքարում է կրակի դեմ։ «Փրկարարական ծառայության ղեկավար կազմը դեպքի վայրում է, որպեսզի ավելի լավ կառավարեն աշխատանքը»- ասաց Զարդարյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ քիչ առաջ այդ տարածքում խոշոր հրավառություն է կազմակերպվել։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ