Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին՝ երկրի 
Պետականության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին՝ երկրի Պետականության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Սլովենիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք խորացնել և ամրապնդել մեր երկրների միջև հարաբերությունները թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերում, որին մեծապես կնպաստի նաև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը», -նշվում է ուղերձում։

Նախագահ Սարգսյանը Բորութ Պահորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սլովենիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am