Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բնության դեմ ոչ թե պետք է պայքարել...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բնության դեմ ոչ թե պետք է պայքարել...

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի նախկին ազգային համակարգող Արամ Գաբրիելյանի հետ «ՀՀ»-ն զրուցել է կլիմայի փոփոխությունների մասին եւ այդ առնչությամբ փորձել պարզել, թե ինչպիսին է իրավիճակը Հայկական լեռնաշխարհում։ Նաեւ՝ կլիմայի փոփոխությունները նպաստու՞մ են վարակային հիվանդությունների բռնկումներին ու ազդում դրանց աճի վրա։

Մասնագետը, մասնավորապես, նշել է. «...Հայտնի է ու անվիճելի, որ արեգակնային ճառագայթների տակ վիրուսները ոչնչանում են: Սակայն տարբեր կլիմայական գոտիներում դրա հետ կապված հիվանդացությունները տարբեր, հաճախ տրամագծորե՛ն տարբեր, դրսեւորում ունեն։ Եվ պարզվում է, որ դա կախված է այդ եղանակային պայմաններում բնակվող մարդկանց տարբեր վարքագծից: Նույնը՝ խոնավության դեպքում: Բարձր խոնավությունը հանգեցնում է վիրուսի տարածման նվազեցմանը։ Սակայն երբ օդը դառնում է գերհագեցած ու անձրեւ է տեղում, դիտարկվում է հիվանդացության աճ: Ինչպես պարզվում է, դա պարզապես պայմանավորված է այն բանով, որ անձրեւային ու խոնավ եղանակին մարդիկ հակված են խմբվել փոքր տարածքներում (բնակարան, աշխատատեղ, խանութներ եւ այլն) ու վարակել միմյանց: Այս պարզ օրինակները ես բերում եմ մի նպատակով, որ հստակ կորելյացոն կապ հիվանդացության ու եղանակի միջեւ հայտնաբերված չէ: Էլ չեմ ասում՝ կլիմայի փոփոխության հետ: Այստեղ կուզենայի նշել իմ տեսակետը որպես բնապահպանի: Մենք բոլորս բնութան մաս ենք, ու, որպես այդպիսիք, ներսից ու դրսից բառացիորեն պատված ենք վիրուսներով ու մանրէներով եւ կարող ենք  գոյատեւել այդ մեր հարազատ միջավայրում: Մենք ոչ թե պետք է խորշենք այդ միջավայրից ու փորձենք մեկուսանալ, այլ հակառակը, պետք է հարմարվենք, ադապտացվենք այդ բնական միջավայրին: Երբ ես նայում եմ, թե ինչպես են ռետինե հագուստով միջավայրից մեկուսացած մարդիկ վնասազերծում այս կամ այն տարածքը, դես ու դեն ցփնելով թունաքիմիկատները, ակամա մտածում եմ՝ արդյո՞ք չենք կտրում այն ճյուղը, որի վրա նստած ենք...»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am