Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վաշինգտոնը պետք է խոսի Մոսկվայի հետ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վաշինգտոնը պետք է խոսի Մոսկվայի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատժամիջոցների կիրառումից 6 տարի անց ոչ Ղրիմը, ոչ Արեւելյան Ուկրաինան, ինչպես «The National Interest»-ում գրել է Ազգային շահերի կենտրոնի ավագ գիտաշխատող, «Խելացի իշխանություն. դիվանագիտության ու պատերազմի միջեւ» գրքի հեղինակ Քրիստիան Ուիտոնը, մոտ չեն Ուկրաինայի հետ վերաինտեգրմանը: Բացի այդ, պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը հիմա է կիրառում, Ամերիկային ավելի շատ են վնասում, քան Ռուսաստանին, քանի որ գլխավոր շահառուն Չինաստանն է: ԱՄՆ-ն պետք է ընդունի այդ իրողությունը եւ շարունակի հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անկախ այն բանից, թե դա ինչպիսի գնահատականների է արժանանում, խորհում է աշխարհում իր երկրի տեղի մասին: Ամերիկացիները հասկանում են, որ իրենք եւս պետք է մտածեն այդ մասին, առավել եւս, որ Չինաստանի հետ երկարատեւ հակամարտությունը սրվում է:

Մոսկվայում նացիստական Գերմանիայի նկատմամբ տոնած հաղթանակի 75-ամյակի տոնակատարության նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «National Interest» ամսագրում մեծ հոդված է տպագրել: Նա պատմել է այդ պատերազմում Խորհրդային Միության կրած մեծ կորուստների, այդ թվում՝ 27 մլն խորհրդային քաղաքացիների մահվան մասին եւ արդարացրել խորհրդային ղեկավարությանը, որը գործարք կատարեց Հիտլերի հետ, որպեսզի ժամանակ շահի՝ պաշտպանությունը կառուցելու համար...»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am