Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԵՄ-ն բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը

ԵՄ-ն բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած 
առաջընթացը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում արդարադատության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրյուս Կուբիլիուսի և վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանի կողմից համապարփակ բարեփոխումների հաջող իրականացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, արդարադատությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, նոր խթաններ կստեղծի Եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու և հաջորդ տասնամյակում Հայաստանի և ԵՄ-ի կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլերի համար: Այս կապակցությամբ մենք ողջունում ենք Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների իրականացմանը։ Եվրոպական Միությունը բարեփոխումների առանցքային գործընկերն է և խոշորագույն դոնորը Հայաստանում: ԵՄ-ն իր ամենամյա միջին օգնությունը 40 միլիոն եվրոյից ավելացրել է մինչև 65 միլիոն եվրո:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, նշելով, որ այն վերաճում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և ռազմավարական առումով ամրապնդված գործընկերության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am