Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով  Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
 
Կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am