Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International առցանց մրցաշարից

Արոնյանը դուրս մնաց Clutch Chess International առցանց մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լքեց Clutch Chess International առցանց մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքում: Ընդհանուր գումարով Արոնյանը զիջեց Կարլսենին 6:12 հաշվով: Կարլսենը եզրափակիչում կմրցի ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ:

Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am