Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ պայքարի խստացմանը նվիրված խորհրդակցություն անցկացրել

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի դեմ պայքարի խստացմանը նվիրված 
խորհրդակցություն անցկացրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների խստացմանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար, հանրապետության պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արայիկ Բաղրյանը, ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Ա. Բաղրյանի խոսքով՝ վերջին օրերին հանրապետությունում համավարակի տարածման ինտենսիվությունն աճել է:

Ելույթներով հանդես են եկել նաև պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ավելի խստացնել կիրառվող ընթացակարգերը՝ պահանջելով հետևողական լինել ընդունված որոշումների իրականացման հարցերում: Նախագահը հանձնարարել է նաև առողջապահության ոլորտի պատասխանատուների ներգրավմամբ ստեղծել մասնագիտական խումբ, որն անմիջականորեն կզբաղվի համավարակի դեմ պայքարի աշխատանքներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am