Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 500 հազարից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 502 հազար 436:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Շտաբի հաղորդմամբ, օրվա կտրվածքով վարակվածության աճը կազմել է 1,8 տոկոս, նախորդ օրվա 1,7 տոկոսի փոխարեն:

Վերջին մեկ օրում ՌԴ-ում վարակի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 532 մարդ: Շտաբի տվյալների համաձայն՝ մահացության ցուցանիշն ընդհանուր վարակվածների թվում կազմում է 1,3 տոկոս:

Վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 8 հազար 367 մարդ (ընդհանուրը` 261 հազար 150 ապաքինված): Ապաքինվածների թիվը կազմում է վարակվածների ցուցանիշի 52 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am