Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էստոնիան Լոռու բուժհաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում

Էստոնիան Լոռու բուժհաստատություններին բժշկական պարագաներ և անհատական 
պաշտպանիչ միջոցներ է տրամադրում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիան Լոռու մարզի բժշկական հաստատություններին բժշկական պարագաներ և անհատական պաշտպանիչ միջոցներ է տրամադրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո գրել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդը:

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Էստոնիան աջակցում է Հայաստանին՝ Լոռու մարզի բժշկական հաստատությունների համար բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ գնելու միջոցով»,- գրել է Կալյուլայդը:

Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումների շուրջ, քննարկել համագործակցության հնարավորությունները համավարակի դեմ պայքարում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հատնել Էստոնիայի նախագահին՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (COAF) 30 հազար եվրո տրամադրելու համար, որն ուղղվելու է համավարակի դեմ պայքարին և համապատասխան բժշկական պարագաների ձեռքբերմանը:

Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես ընդգծելով տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գիտատեխնիկական, կրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության մեծ ներուժի առկայությունն, այդ թվում նաև՝ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում փոխգործակցությունը: Այս համատեքստում նշվել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի՝ աշնանը Էստոնիա նախատեսվող պաշտոնական այցը նոր խթան կլինի երկու բարեկամ երկրների համագործակցության խորացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]