Արցախ

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս երկու քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս երկու քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախ­ում ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի: Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1 224 է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում