Հասարակական

Փաշինյանը սգո միջոցառում և պսակադրություն ունեցողներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը սգո միջոցառում և պսակադրություն ունեցողներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սգո միջոցառումներ և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներին հորդորեց արտակարգ դրության ընթացքում պահպանել հակահամաճարակային կանոնները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Շատ կարևոր ենք համարում սգո և պսակադրության միջոցառումների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Հորդորում եմ, որպեսզի պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներն ու սգակիր ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի ու ոստիկանության հետ»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր13 675դեպք, որոնցից4451-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում8933պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է71 405թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան217դեպք:Արձանագրվել է մահվան 74դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում