Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ղրղզստանի նախագահը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջությամբ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարի միջոցառումները, ձեռնարկվող քայլերը և ձեռք բերված փորձը: 

Կողմերը փոխանակվել են Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-տարեդարձի կապակցությամբ այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակում զրուցելու ակնկալիքով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am