Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների թիվը նախորդ տարի աճել է 25 տոկոսով

Բարձր տեխնոլոգիական ընկերությունների թիվը նախորդ տարի աճել է 25 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում գրանցված նոր ընկերությունների թիվը 2019-ին աճել է 25 տոկոսով՝ հասելով 1250-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում արձանագրված ցուցանիշները:

«2019-ին ոլորտում 30 տոկոս աճ ենք արձանագրել, ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 320 մլն դրամ: Ընդհանուր առմամբ դա ՀՆԱ-ում 2.4 տոկոս է կազմում: Դա, իհարկե, վատ թիվ չէ, սակայն մեր գնահատմամբ՝ Հայաստանի պոտենցիալն ավելին է»,-ասաց Արշակյանն ու հիշեցրեց, որ 2018, 2019 թթ․ ՀՆԱ-ում  բարձր տեխնոլոգիաների աճի տեմպը կազմել է 0.4 տոկոս, այսինքն՝ ցուցանիշը 2 տոկոսից դարձել է 2.4 տոկոս:

Ընկերությունների թիվը ևս աճել է: «Շուրջ 25 տոկոսով աճել են գրանցված նոր ընկերությունները՝ կազմելով շուրջ 1250 ընկերություն»,-ասաց նախարարը:

Արշակյանը դա մեծապես պայմանավորեց կառավարության վարած քաղաքականությամբ, մասնավորապես՝ նորաստեղծ ընկերություններին արտոնությունների տրամադրմամբ:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am