Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Փայտը փոխարինել բրիկետներով, պելետներով. Հայաստանը ծրագրում է զարգացնել կենսավառելիքի շուկան

Փայտը փոխարինել բրիկետներով, պելետներով. Հայաստանը ծրագրում է զարգացնել 
կենսավառելիքի շուկան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ծրագրեր է մշակում կենսավառելիքի շուկան զարգացելու ուղղությամբ: Համագործակցելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ոլորտում կարվի համապատասխան ուսումնասիրություն, որի հիման վրա կառավարությունը կհստակեցնի անելիքները՝ ոլորտը զարգացնելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ այս հարցի հետ կապված ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցություն էր անցկացվել դեռ փետրվարին: Մինչև հուլիսի վերջ նախարարությունը կներկայացանի առաջարկներ Հայաստանում կենսավառելիքի շուկայի զարգացման և հնարավորության սահմաններում՝ փայտը բրիկետներով և պելետներով փոխարինելու վերաբերյալ:

«Ես եղել եմ Մոլդովայում, ծանոթացել փայտն այլ կենսավառելիքով փոխարինելու իրենց փորձին: Ասեմ, որ մոտ հինգ տարում զրոյից շուկան ձևավորվել, հասել է 10 տոկոսի: Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ, որն անհրաժեշտ ուսումնասիրություն կանի մեր երկրում և դրա հիման վրա հնարավոր կլինի համապատասխան քայլեր ձեռնարկել: Քայլերը կարող են լինել տարբեր հարկային դաշտում փոփոխություններ, ստանդարտների ընդունում, օրենսդրական փոփոխություններ: Ունենք նախնական քայլերի ցանկը, որն իրականացնելով, մարդկանց համար շահեկան կլինի այս ոլորտում ներդրումներ կատարելը: Բայց կարևոր է, որ լինի սպառում: Այսինքն՝ մենք խոսում ենք զրոյից շուկա ձևավորելու մասին: Այսօր ունենք շատ փոքր ծավալի արտադրություն և շատ փոքր ծավալի սպառում: Երկու մասով էլ մենք պետք է սկսենք խթանել, որ և՛ արտադրությունն ավելանա, և՛ պահանջարկ լինի»,-ասաց Վարդան Մելիքյանը:

Հայաստանն ի՞նչ պոտենցիալ ունի բրիկետների հետ կապված: Վարդան Մելիքյանի խոսքով, այն կենսազանգվածը, որը կա Հայաստանում ու չի օգտագործվում, բավարար է գոնե փայտի ամբողջ պահանջարկը բավարարելու համար: Նա նկատեց, որ երբ շուկան սկսում է զարգանալ, փորձը ցույց է տալիս, որ արտադրողները սկսում են նաև ներդրումներ անել համապատասխան տեսակների արտադրության համար: Այնպես որ, կարևորը ոլորտի զարգացման համար հիմքը դնելն է: Թե որքան շահեկան կլինի բրիկետների կամ պելետների օգտագործումը քաղաքացիների համար, նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին դժվար է կոնկրետ թիվ ասելը, սակայն ամեն դեպքում ավելի թանկ չի լինի, քան փայտը

Ապօրինի ծառահատումները նվազեցնելու համար կարևոր են ոչ միայն նման ծրագրերը, այլև խիստ վերահսկողությունը, որն առկա է վերջին շրջանում: Վարդան Մելիքյանը նշեց, որ եթե դիտարկենք պարզապես վիճակագրական թվերը, ապա կարող է թվալ, թե ավելացել են ապօրինի ծառահատումները, սակայն հարցն այն է, որ հիմա այդ բոլոր խախտումներն արձանագրվում են

«Նախկինում խախտումների առյուծի բաժինը պարզապես չէր արձանագրվում: Մենք այսօր ունենք թե համապատասխան կառույցների կողմից վերահսկողություն, թե հանրային ակտիվություն: Այսինքն՝ իրականում ապօրինի ծառահատումների կրճատում է նկատվում։ Առանց ավելորդ զգուշության, կարող ենք ասել, որ մինչև 10 անգամ ապօրինությունների կրճատում ունենքԱմեն դեպքում անելիքներ դեռ շատ ունենք, այդ ապօրինությունները պետք է հասցնել զրոյի»,-հավելեց նախարարի տեղակալըՆա կարևորեց օրենսդրական վերջին փոփոխությունը, ըստ որի, 2019 թվականի հուլիսի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 120-Ն օրենքով կրկնապատկվել են անտառների ապօրինի հատման, ոչնչացման, վնասման համար նախատեսված պատիժները: Դրանից բացի, նախկինում մարդիկ կարող էին ամեն օր ապօրինի ծառեր հատել, վարչական տույժի ենթարկվել և շարունակել նույն տեմպով: Իսկ այժմ, մեկ տարվա ընթացքում երկու անգամ վարչական տույժի ենթարկվելու դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է սահմանված ապօրինի ծառահատման համար: Այլևս, ուղղակի տուգաք վճարելով, գործը չի վերջանա, ամեն ինչ անհամեմատ ավելի խիստ էՎարդան Մելիքյանը նշեց, որ դա բարձրացրել է մարդկանց զգոնությունը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am