Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը
12:05, 8 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր Զելանդիայում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությանը:
Կորոնավիրուսով վարակման դեպքեր երկրում չեն հայտնաբերվել ավելի քան երկու շաբաթ:
Նախարարությունում նշել են, որ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը, ով գտնվում էր Օքլենդի բժիշկների հսկողության տակ, լիովին ապաքինվել է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում