Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան

Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ 
տոտալ լոքդաունի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ քաղաքացիներին հորդորեց հետևել անվտանգության կանոններին՝ վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար: Նա նշեց, որ երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք ախտանիշներ չունեն, բայց, կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելով, կարող են վարակել իրենց շրջապատին:

«Որքան շատ է վարակվածների թիվը, այնքան շատ է ծանր և առանձնապես ծանր հիվանդների թիվը, մահացությունների թիվը ևս ավելանում է: Մեր առողջապահական համակարգի հզորությունը մեծացել է, շարունակում է մեծանա, սակայն, եթե ծանր դեպքերը շատանան, ապա հիվանդանոցներում տեղ չի լինի: Նման դեպքերում մենք ստիպված ենք լինելու վերադառանալ տոտալ լոքդաունի, կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետևանքներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ նույնիսկ դա խնդրի լուծում չէ, որովհետև աշխարհում, նույնիսկ զրո ցուցանիշով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ: Երբ ամբողջական արգելափակումը բացվում է, վարակը սկսում է նորից տարածվել: Այդ դեպքում նոր արգելափակման մասին հայտարարելու հավանականություն է առաջանում:

«Այս պարագայում խնդիրն այն է, որ ունքը սարքելու տեղը, աչքն էլ ենք հանում: Մի կողմից կորոնավիորւսի հարցը չենք լուծում, մյուս կողմից սոցիալական, տնտեսական լուրջ խնդրի առաջ ենք կանգնում: Լավագույն լուծումն այն է, որ ասիմպտոմ դեպքերը շատ լինեն»,-ասաց վարչապետը: Նրա խոսքով, դրանից բացի կարևոր է, որ իրավիճակն այնպես կառավարելի պահել, որ բուժման կարիք ունեցող հիվանդները կարողանան պատշաճ բուժօգնություն ստանալ: Հայաստանում վերջին շրջանում օրական գրանցվում է 500-700 հիվանդ, ու եթե նրանց 5 տոկոսը ծանր է լինում, ապա արդեն առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեծագույն խնդիրն այն է, որ  բուժման կարիք ունեցողների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում ընդհանուր մահերի վիճակագրությունը՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Ըստ վիճակագրության՝ 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ: Նախորդ տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2 հազար 307 մարդ, այս տարի նույն ժամանակահատվածում 2 հազար 213 մարդ: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բացատրությունն այն է, որ այս տարվա առաջին վեց ամիսներին քաղցկեղից պոտենցիալ մահացողների բավական մեծ տոկոսի դեպքում կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ:

«Նույնն էլ շնչառական հիվանդությունների պարագայում է: Նախորդ տարի հունիսի 1-ի դրությամբ այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, այս տարի 1062 մարդ: Այսինքն՝ մոտավոր 400-ով պակաս մարդ է մահացել շնչառական հիվանդություններից: Պատճառն այն է, որ այս հիվանդություններից մահացողների պոտենցիալ թիվը մեծ հավանականությամբ կմահանար հենց այս հիվանդություններից, սակայն կորոնավիրուսը թույլ չի տվել,որ այդ հիվանդություններից մահանա, մի մասի դեպքում ինքն է դարձել մահվան պատճառ: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընդհանուր 400-ով պակաս մահացության թվի վրա: Կորոնավիրուսի պատճառով այս հիվանդություններով հիվանդ մարդն ավելի շուտ է հոսպիտալացվել, ինտենսիվ է բուժում ստացել, իր վիճակն ավելի լավացել է, թեթևացել է, դրա համար էլ 400-ով պակաս մահ ունենք: Մոտավոր նույն պատկերն է այլ հիվանդությունների մահացության ցուցանիշում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ տարբեր հիվանդություններից մահացության ավելի լավ ցուցանիշ ունենք, քան 2019 թվականին»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այլ հիվանդությունների դեպքում առողջապահական համակարգն ունի ժամանակ արձագանքելու, իսկ կորոնավիրուսի դեպքում այդ ժամանակը չկա: Անվտանգության կանոնները չպահելով՝ կմեծանա վարակվածության, ծանր և առավել ծանր դեպքերի, հետևաբար նաև մահերի թիվը:

«Մեր այսօրվա հիմնական խնդիրն այն է, որ կորոնավիրուսով հիվանդացած անձանց կարողանանք պատշաճ բուժօգնություն ցույց տալ: Այսինքն, բուժօգնության կարիք ունեցող պացիետների թիվը լինի այնքան, որ մեր հիվանդանոցներում եղած տեղերի թիվը բավարարի: Հակառակ պարագայում մահացության ցուցանիշն աճելու է: Սրա համար մի ձև կա այդ խնդիրը լուծելու, պետք է մեր կողմից ուրիշներին վարակելու հավանականությունը քչացնենք: Սա վերաբերում է բոլորին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]