Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 886-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 886-ով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի հունիսի 5-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 886-ով՝ դառնալով 167 հազար 156: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 63-ով: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 134 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 573 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 256-ով: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսը հաղթահարել է 129 հազար 741 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 040 հազար 289 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am