Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Կորոնավիրուսի սկզբնական շրջանում եղել է ավանդների արտահոսք, սակայն դրանք քիչ-քիչ վերականգնվել են

Կորոնավիրուսի սկզբնական շրջանում եղել է ավանդների արտահոսք, սակայն դրանք 
քիչ-քիչ վերականգնվել են

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի սկզբում նկատվել է ավանդների արտահոսք, սակայն հետո դրանք սկսել են քիչ-քիչ վերականգնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

 «Ճգնաժամի պայմաններում որոշակի փոփոխություններ լինում են թե´ ավանդների, թե´ վարկերի կառուցվածքում: Սկզբից եղավ ավանդների արտահոսք՝ մանավանդ կորոնավիրուսի ակնհայտ արտահայտումից հետո, երբ պարզ էր, որ մենք ունենք նաև ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այն ճգնաժամի պայմաններում դա եղավ, ինչպես եղել է 2008-2009-ին, 2014-2015-ին: Ակնհայտ էր, որ հետո սկսեց քիչ-քիչ վերականգվել: Բայց մենք ամբողջությամբ հազիվ հասել ենք այն մակարդակին, որ ունեցել էինք մարտի սկզբին»,-ասաց Ջավադյանը:

Նա նշեց, որ կառավարության հետ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ բավականին լուրջ ներդրումներ են կատարել բանկային համակարգի միջոցով: «Եվ այս պահին երեք միջոցառման միջոցով մոտ 71 մլրդ-ից ավելի վարկային միջոցներ են ներարկվել տնտեսության մեջ, դրանց մի մասը գյուղատնտեսությանը, մի մասը՝ փոքր ու միջին բիզնեսներին»,-ասաց Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ աճել են թե´ գյուղատնտեսության, թե´ արդյունաբերության, շինարարության և թե´ սպառողական վարկերը: «Ավանդների և վարկերի կապն է բավականին հստակ: Ըստ էության, մենք ավանդների չափով ունենք տրամադրված վարկեր»,-ասաց նա նշելով, որ իր կարծիքով վարկավորման աճ լինելու է:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ