Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը

Տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների ոլորտը և 
արդյունաբերությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճի մեջ հիմնական նպաստն են ունեցել ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«2019-ին տնտեսական աճին հիմնական նպաստումն ունեցել է ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը: Ընդ որում պետք է նկատել, որ տնտեսական աճի պայմաններում բնակչության տնօրինվող եկամուտն է աճել, աճել են վարկավորման ծավալները: Արդյունաբերական որոշ արտատեսակների նկատմամբ արտաքին պահանջարկի աճը ևս հանգեցրել է այդպիսի աճի ցուցանիշի»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ կառավարությունը որպես խնդիր ձևակերպել էր նաև երկրի տնտեսության ճյուղային կառուցվածքը:  «Եվ այդ տեսանկյունից արդյունաբերության առաջանցիկ աճը և արդյունաբերության կշռի ավելացումը տնտեսության կառուցվածքում, կարծում ենք, որ կարելի է դիտարկել որպես գործողությունների տրամաբանական արդյունք»,-ասաց Ջանջուղազյանը:

Միջին գնաճը 2019-ին կազմել է 1.4 տոկոս: Ոչ պարենային ապրանքների գները 1.5 տոկոսով գնաճ են ունեցել, նպաստումը եղել է 0.3 տոկոս: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 1.9 տոկոս, դրա նպաստումը եղել է 0.8 տոկոսային կետ: 

Միջին ամսական աշխատավարձը նախորդ տարում կազմել է 182 հազար 673 դրամ: Ընդ որում պետական հատվածում միջին աշխատավարձը շարունակում է մնալ ավելի ցածր, քան մասնավորում: Պետական հատվածում միջին աշխատավարձը մոտ 162 հազար դրամ է, իսկ մասնավորում՝ շուրջ 193 հազար դրամ: Զբաղվածության թիվը հաշվետու տարում աճել է 4.3 տոկոսով: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am