Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

Արցախի նախագահն ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ընդունել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել է  զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների՝ մայրաքաղաքաբնակ ընտանիքների բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքը: Նախագահը նշել է, որ ծրագիրը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, և անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում այն ավարտելու համար:

Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է նաև  մասնավոր ներդրողների կողմից Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ընթացքով՝ կարևորելով, որ առաջիկայում մայրաքաղաքում կմեկնարկեն նոր բնակթաղամասերի կառուցման աշխատանքները: «Առաջիկա հինգ տարիներին կառուցելու ենք հազարավոր բնակարաններ,  որը թույլ է տալու լուծել հերթացուցակում գտնվող սպայական անձնակազմի, զոհված, առաջին կարգի զինհաշմանդամ մեր հայրենակիցների ընտանիքների, սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը և, ամենակարևորը, հիփոթեքային մատչելի պայմաններ ստեղծել՝ կյանքի կոչելով «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» նախընտրական շրջանի մեր կարգախոսը»,- ասել է Ա. Հարությունյանը և ընդգծել, որ մինչև այդ բնակարանների շահագործման հանձնելը նշված սոցիալական խմբերի ընտանիքներին կառավարության կողմից կտրամադրվի բնակվարձի փոխհատուցում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Սարգսյանը նախագահին է ներկայացրել քաղաքային տնտեսության խնդիրները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am