Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գոռ Սուջյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի հիթերից մեկը

Գոռ Սուջյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի հիթերից 
մեկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգիչ Գոռ Սուջյանը, որը հաճախ է հանդես գալիս երաժշտական տարբեր ոճերում, յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացրել փոփի արքա Մայքլ Ջեքսոնի Beat It երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուջյանը հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

Գոռ Սուջյանը երգում է վաղ տարիքից, սակայն երաժշտասերների լայն շրջանակին հայտնի դարձավ «Դորիանս» ռոք խմբով: «Դորիանս»-ը 2013-ին Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ կատարելով Lonely Planet երգըԽմբի գործունեության դադարից հետո նա ելույթներ է ունենում որպես անհատ կատարող: Մի քանի տարի է իբրև մենակատար հանդես է գալիս Project LA նախագծում:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարը՝ երգչի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]