Հասարակական

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

1 րոպեի ընթերցում

Այսուհետ կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների:

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու և թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում