Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող 
հայրենի կենարար հող

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երկու տասնամյակ առաջ էր, երբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Ֆրանսիայի մասնաճյուղի հովանավորությամբ պատերազմի հետեւանքով հիմնահատակ  ավերված Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում սկիզբ առան վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցվեցին կիսավեր մի քանի տներ, եւ թշնամու կողմից սեփական  օջախներից բռնի տեղահանված ընտանիքները սկսեցին վերադառնալ  հարազատ բնօրրան։ Մոխիրներից կամաց-կամաց սկսեց վեր հառնել գյուղը, նորածին մանկանց ճիչը միահյուսվեց վերածնվող Նորաշենի շնչառությանը, ու մարդիկ ավելի զորեղ, լիարժեք տանտեր զգացին իրենց սեփական հողի վրա։

Բարեգործականի միջոցներով այստեղ կառուցվել է շուրջ 4 տասնյակ բնակելի տուն։ Հովանավորների կողմից, որպես օգնություն, վերաբնակիչներին տրամադրվել են անասուններ (կթի կովեր), սերմացու, գյուղի համար գնվել են տրակտոր եւ կոմբայն։ Գյուղի գլխավոր ենթակառուցվածքների կայացմանը սկսեց ակտիվորեն նպաստել եւ կառավարությունը։ Նորաշենցիները, չնայած դեռ ոչ քիչ դժվարություններ ունեն հաղթահարելու, սակայն լավատես են գյուղի ապագայի նկատմամբ, եւ պետության ու բարերարների կողմից գյուղի շենացմանն ուղղված ձեռնարկումներն ավելի են հուսադրում նրանց։ Գյուղապետ Արմեն Ավետիսյանի խոսքով, բնակիչների թիվը գրեթե 150-ի է հասնում այստեղ: «Բոլորն էլ աշխատասեր, հողի գինը իմացող, նյութական բարիքներ ստեղծող մարդիկ են»,- հավաստիացնում է համայնքապետը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]