Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am