Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով

Զինված ուժերում նախորդ տարի հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է  49 զինծառայողի մահվան դեպք. զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը նվազել են 47 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումն ԱԺ նիստում ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«2019-ին շարունակվել է Զինված ուժերում հանցագործությունների նվազման դինամիկան, հանցագործությունները նվազել են 18.5 տոկոսով, բացահայտման ցուցանիշը կրկին կազմել է 97 տոկոս: Զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում 2019-ին արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված  է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: Համեմատության համար նշենք, որ 2018-ին Զինված ուժերում և Պաշտպանության բանակում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից զինվորական ծառայության անցնելու հետ կապված՝ 38:  Փաստորեն կտրուկ, 47 տոկոսով նվազել են զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը»,-ասաց Դավթյանը:

2018-ի համեմատ 2019-ին գրեթե կիսով չափ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կրակոցներից զինծառայողների զոհվելու դեպքերը, 36.4 տոկոսով՝ զինվորական ծառայության հետ կապված ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 11.2 տոկոսով՝  ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստանալու դեպքերը:  Դատախազը շեշտեց՝ չնայած հանցագործությունների նվազման դրական միտումներին, 2020-ի հիմնական առաջնահերթություններից է բանակում անողոք պայքարը քրեական ենթամշակույթն բնորոշ դրսևորումների դեմ: Շուրջ 33 տոկոսով նվազել է սպաների շրջանում հանցավորության մակարդակը:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ