Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 1-ին քվեարկության կդրվեն նախորդ նիստերում քննարկված նախագծերը, այնուհետև պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանականները կքննարկեն «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Հունիսի 1-ի երկրորդ հիմնական նիստում կքննարկվի «Հայաստանի Հանրապետության դատախազության 2019 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Օրակարգում են  նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդման քննարկումները:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ