Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևանի հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ-ն մշտադիտարկումներ ու կրկնայցեր է իրականացրել Երևանի հանրային սննդի օբյեկտներում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները: Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան» Ա/Ձ-ն (Դավիթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ: Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝ «Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50), Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2), «Վա-Տի» ՍՊԸ (Տերյան 25 2-3), «Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10), Ա/Ձ «Մերի Բադալյան» (Թումանյան 21/1), «Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12), «Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք), «Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2), «Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36), «Կրաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35), բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար:

Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ: Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ