Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Թանգարանի գիտական բաժինն անցել է աշխատանքի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Թանգարանի գիտական բաժինն անցել է 
աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը օրեր առաջ անցավ բնականոն աշխատանքի: Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ գործում է բացառապես գիտական բաժինը, ցուցասրահները փակ են:

«Մեզ համար մտահոգիչ էր այն, որ երկու ամիս շարունակ չէին մշակվում արխիվները, գիտական աշխատանքը կաթվածահար էր եղել: Թանգարանի կանոնադրական թիվ մեկ գործառույթը արխիվների մշակումն է: Այլ բան է, որ վերջին տարիներին բարի անուն վաստակեցինք մեր մշակութային միջոցառումներով»,- նշում է Կ. Վարդանյանը: Թանգարանի տնօրենը  մտահոգված է` թանգարանի ցուցասրահների տոմսերի վաճառքից գոյացած գումարը փակում էր կառույցի ծախսերի մի մասը: Տոմսերի վաճառքով էին ձեռք բերում արխիվային տուփերը, ծրարները. «Սա լուրջ աշխատանք է, ամեն փաստաթուղթ իր կրիչը պետք է ունենա: Անհրաժեշտ նվազագույնը պետությունն ապահովում է, մնացյալը ինքդ պետք է ստեղծես: Իսկ մեր գործունեության շրջանակները որքան ընդլայնվում են, նույնքան ծախսն ավելանում է. էլէկտրաէներգիա, գազ, ինտերներտ: Այս խնդիրները դեռեւս լուծվում են անցած տարվա տոմսերի վաճառքի միջոցներով»:

Կ. Վարդանյանն ասում է` այս տարվա մասով չգիտի, թե երբ կվերականգնվեն այցելուների հոսքերը: Այդ միջոցներով էին ապահովում նաեւ գիտական բաժինների բնականոն աշխատանքը: Ցուցադրական հատվածը բացելու մասին դեռեւս խոսք չկա, այցելուներ չեն ընդունելու, դահլիճը փակ է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ