Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների

Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հուշագրի նպատակը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած սոցիալտնտեսական խնդիրների չեզոքացումն է և թիրախային և հասցեական աջակցության տրամադրումը:

Աջակցություն կտրամադրվի Երևանում և հարակից համայնքներում բնակվող, մարդասիրական օգնության կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անապահով ընտանիքներին, որոնց անդամները կորոնավիրուսային վարակի հետևանքով կորցրել են աշխատանքը և դուրս են մնացել կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրերից:

Հուշագրի շրջանակներում «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն  ոչ միայն մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների փաթեթներ և այլ անհրաժեշտ իրեր կտարամդրի 900 ընտանիքների, այլև կիրազեկի քաղաքացիներին առողջության պահպանման և կանխարգելիչ պաշտպանական քայլերի և միջոցառումների մասին։

Աշխատանքների իրականացման համար կազմակերպությունը կիրականացնի կամավորների հավաքագրում և վերապատրաստում:

Կազմակերպությունը կհոգա նաև մարդասիրական աջակցության իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում` սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի ձեռքբերման և տեղափոխման, տեղեկատվական թերթիկների տպագրության, տարածքների, սարքավորումների, բժշկական և պաշտպանիչ միջոցների ձեռքբերման և վարչական այլ ծախսերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին կտրամադրի աջակցություն կարիք ունեցող քաղաքացիների տվյալները՝ գործընթացի հասցեականությունն ապահովելու համար։

Աջակցության տրամադրումը կմեկնարկի հունիսի 1-ից:

Կողմերը նշել են, որ համավարակի սոցիալական հետևանքների արդյունավետ հաղթահարումը հնարավոր է միայն պետական մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կառուցողական փոխգործակցության կազմակերպմամբ, ինչին և ուղղված է լինելու հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am