Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունները մեկ տարով 
երկարաձգող արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» ձայն:

Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին: 

Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս մեկ տարով երկարաձգվեն՝ բացառելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում:

Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնը, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը և այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն:

Սա թույլ կտա Հայաստանի տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, ՀՀ էկոնոիկայի նախարարության նախնական հաշվարկներով, խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Խորհրդարանը վավերացրեց նաև մեկ այլ արձանագրություն, որով նույն կերպ՝ ևս մեկ տարով երկարաձգվում է Ղրղզստանին տրված արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am