Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը ռեկորդային անկում է ապրում

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր Գերմանիայի տնտեսությունը 
ռեկորդային անկում է ապրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակն ուժեղ հարված է հասցրել Գերմանիայի տնտեսությանը: Գերմանիայում 2020 թվականին առաջին եռմասյակում ՀՆԱ-ն կրճտվել է 2,2 տոկոսով:

«Սա ամենամեծ անկումն է 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր և Գերմանիայի վերամիավորումից ի վեր երկրորդ ամենամեծ փլուզումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ ներկայացնելով Վիճակագրության դաշնային գրասենյակի տվյալները:

Նման անկման գլխավոր գործոնը դարձել է մասնավոր սպառման նվազումը 3.2 տոկոսով և սարքավորումների արտադրության ոլորտում ներդրումների 6,9 տոկոսով կրճատումը:

Ճգնաժամը հարվածել է նաև արտահանմանը, որի ծավալները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3 տոկոսով: Ներմուծման ծավալները կրճատվել են 1,6 տոկոսով: Նշվում է՝ քանի որ խիստ սահմանափակումները Գերմանիայում սկսել են գործել մարտի կեսերից, հետևաբար կանխատեսվում է, որ բացասական հետևանքներն առավել տեսանելի կլինեն երկրորդ եռամսյակում:

Գերմանիայի կառավարությունը 2020 թվականի համար կանխատեսում է ամենախոր անկումը հետպատերազմյան շրջանից ի վեր: Սպասվում է, որ Գերմանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 6,3 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am