Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը ազատման դիմում չի ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մոտ մեկ շաբաթ է աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը, ըստ լրատվականի՝ ԱԱԾ տնօրենի դիմում գրելու պատճառը Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` Էդուարդ Մարտիրոսյանի առաջին տեղակալ նշանակվելու փաստն է, ինչպես նաև՝ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցի աշխատանքներին միջամտելը։

 «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ԱԱԾ-ից հերքել են լուրը՝ նշելով, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և շարունակում է իր աշխատանքը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am