Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքներին
10:47, 23 Մայիս 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ, որտեղ ծանոթանում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ․
«Այցելել եմ Արարատի մարզ։ Կլինեմ մի քանի համայքներում՝ ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին»,- գրել է վարչապետը։
ՀՀ վարչապետի առաջին կանգառը Արարատի մարզի Ազատավան համայնքն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում