Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի մանրամասները

Կոնվերս Բանկը հրապարակել է հաճախորդների աջակցության համալիր փաթեթի 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկը ներկայացրել է վարկային արձակուրդից օգտված հաճախորդներին մարումների աջակցության միջոցառումների համալիր փաթեթը, որով հստակեցվում են հունիսի 1-ից հետո կոնկրետ վարկատեսակների վերանայումների մանրամասները:

Ֆիզիկական անձանց մասով

Վարկատեսակից կախված, միջոցառումներով նախատեսվում է վարկի մայր գումարի մարման առավելագույնը 6 ամիս արտոնյալ ժամկետի տրամադրում, վարկի վերջնաժամկետի երկարաձգում առավելագույնը 9 ամսով: Բանկը պատրաստակամ է նաև անհատական մոտեցում ցուցաբերել որոշ հաճախորդների:

Ըստ հիմնական վարկատեսակների վերանայման առաջարկներին ավելի մանրամասն՝ Բանկի կայք-էջում:

Մինչև մայիսի 31-ը պարտավորությունները չկատարած ֆիզիկական անձանց վարկերը կվերանայվեն ավտոմատ կերպովԿան բացառություններ, որոնք ներկայացված են պայմաններում, երբ հաճախորդները մինչև մայիսի 27-ը պետք է Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.conversebank.am/hy/loan-deferral հղմամբ, լրացնեն վերանայման հայտ:

Վերանայման պայմանների վերաբերյալ տեղեկատությունը և նոր ժամանակացույցը հաճախորդը ստանալու է Բանկում նշված իր էլեկտրոնային հասցեին և/կամ  վարկի վերանայման մասին  ծանուցվելու է sms հաղորդագրության միջոցով:

Իրավաբանական անձ, ԱՁ և գյուղվարկավորում ստացած հաճախորդների մասով

 Բանկը կառաջարկի լուծումներ` նպատակ ունենալով աջակցել բիզնեսների կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը: Մեր  մոտեցումները բխելու են յուրաքանչյուր ոլորտում տիրող իրավիճակից և տնտեսության այդ ոլորտի կայունացման, վերականգնման հեռանկարի գնահատականից:  Վարկերի վերանայումների միջոցառումները ներառում են  վարկավորման ժամկետի երկարացման, մարման արտոնյալ ժամանակահատվածի տրամադրման գործիքներ՝ տարբերակված ըստ ոլորտների:

Բանկը հորդորում է հաճախորդներին վարկերի վճարումներն իրականացնել  պատշաճ՝ վարկերի մարման ժամանակացույցերին համապատասխան՝ խուսափելով վարկերի ժամկետների երկարաձգման, վճարման արտոնյալ ժամանակահատվածների տրամադրման արդյունքում ավելացող  վճարման ընդհանուր ծավալներից:

Հարցերի դեպքում կարող եք զանգել Կոնվերս Բանկի Զանգերի կենտրոն՝ 010-511-211: Մեր աշխատակիցները պատրաստակամ են պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Կոնվերս Բանկը , ելնելով հաճախորդների առողջությունը չվտանգելու նկատառումից,  հորդորում է  այսուհետ ևս նախապատվությունը տալ Բանկի թվային հարթակներով՝ Մոբայլ Բանկ, Ինտերնետ Բանկ, Վճարային պորտալ,  վճարումների իրականացմանը:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ