Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում և Բանգլադեշում «Աֆման» փոթորկի հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ից

Հնդկաստանում և Բանգլադեշում «Աֆման» փոթորկի հետևանքով զոհերի թիվն անցել է 
80-ից

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աֆման» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Փոթորիկն իր ետևից թողել է հարյուրավոր կիլոմետրերով քանդված, ավերված տարածքներ:

Հիմնական հարվածը հասել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին: Այստեղ մահերի թիվը կազմում է 72: Փոթորկի հետևանքով հազարավոր տներ քանդվել են, հեղեղվել է տեղի օդանավակայանը, բազմաթիվ տներ մնացել են առանց տանիքի, ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության: Տեղական իշխանությունները նշում են, որ փոթորկից վնասը շատ ավելի մեծ եղավ, քան կորոնավիրուսից:

Բանգլադեշում փոթորկի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավերվել են հազարավոր ֆերմաներ: Փոթորիկի արագությունը հասել է 200 կմ/ժ:

Հնդկաստանում տարհանվել է ավելի քան 600 հազար, Բանգլադեշում՝ 2.6 միլիոն մարդ: Այդ տարածքներում 1999 թվականից այս կողմ նման ուժգնության փոթորիկ չէր եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am