Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» հեքիաթն ամենապահանջվածն է. մանկական, ապրիլ, 2020

6 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» հեքիաթն ամենապահանջվածն է. մանկական, ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:

Մանկական բեսթսելերի առաջին հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»երկրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, ինչը նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Երրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդականաշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերներ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին, չորրորդ հորիզոնականում է:Աթաբեկ Խնկոյանիայս ստեղծագործության ոգով որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Հինգերորդ հորիզոնականում է«Գայլըևյոթուլիկները»: Մայր այծը, գնալով տանից, իր ուլիկներին խրատում է զգուշանալ մոտակայքում թափառող գայլից: Գայլը, օգտվելով հարմար առիթից, թակում է այծի տան դուռն ու հայտարարում, որ նրանց մայրն է:Գրիմ եղբայրներիհեքիաթի հերոս խորամանկ գայլը փորձում է օգտագործել ցանկացած մեթոդ՝ նպատակին հասնելու համար:

Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին»վեցերորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։

ՀՀ նախագահի տիկինՆունե Սարգսյանի«Կախարդական կոճակներ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է:Սադափ Դարզին տասը տարեկան էր։ Նա ուներ երկար շագանակագույն մազեր և մեծ շագանակագույն աչքեր։ Սադափն ապրում էր իր մայրիկի հետ Մայրաքաղաքում` մի փոքր տան մեջ։ Սակայն ցուրտ ձմռան հետ քաղաք են թափանցում խնդիրներ՝ չար Վաշիվոշի, վհուկների և կախարդների պատճառով։ Հեքիաթի անվախ հերոսուհին որոշում է լուծել այդ խնդիրները։ Եվ սկսվում են նրա փորձություններով լի արկածները...

Ալիս Բրիեռ-Հաքետի«Պետրոսիկը և Լուսինը»ութերորդ տեղում է: … Փոքրիկ Պետրոսիկը շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում՝ յուրաքանչյուրին խոստանալով Լուսնից մի փոքրիկ կտոր…Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

Իններորդ հորիզոնականում էբոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Տասներորդ տեղում էԱստրիդ Լինդգրենի«Երկարագուլպա Պիպին»:Պիպիի մասին պատմություններով մանկական գրականություն մուտք գործելով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66)գրախանութներիև գրատներիցանցերը:

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 -3 «Երեք խոզուկները» Բուկինիստ 24
2 -3 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Զանգակ 16
3 -6 Ջ. Ք. Ռոուլինգ«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» Զանգակ 13
4 * «Շաղգամը» Բուկինիստ 13
5 * «Գայլը և յոթ ուլիկները» Բուկինիստ 13
6 նոր

Ռադյարդ Քիփլինգ

«Մաուգլին»

Բուկինիստ 12
7 * Նունե Սարգսյան «Կախարդական կոճակներ» Զանգակ 12
8 * Ալիս Բրիեռ-Հաքետ «Պետրոսիկը և Լուսինը» Զանգակ 10
9 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 9
10 * Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» Զանգակ 9
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում