Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Բաղունցը ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ

Գագիկ Բաղունցը ընտրվեց Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց  «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  հաշվիչ հանձնաժողի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց փակ գաղտնի քվերակության արդյունքները․

«Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, քվեատուփում առկա էր 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը։ Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝4»։

Ավելի վաղ, Արթուր Թովմասյանը ընտրվել էր Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։ Խորհրդարանը նաև հաստել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]