Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կառավարությունը նպատակ ունի ձեռք բերել 25 հազար համակարգիչ հեռավար ուսումը լիարժեք ապահովելու համար

Կառավարությունը նպատակ ունի ձեռք բերել 25 հազար համակարգիչ հեռավար ուսումը 
լիարժեք ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցված ունենա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»։

«Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ։ Այդ ամենի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Կառավարությունը պլանավորում է ձեռք բերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձևավորելու համար»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ այս տարի, չնայած դպրոցների փակ լինելուն, ուսումնական տարին կհասցվի ավարտին:

Նրա խոսքով՝ միջնոցներ են ձեռնարկվում, որպեսզի հեռավար կրթության համակարգն ամբողջական ենթակառուցվածք ունենա մինչև աշուն, որովհետև մեծ հավանականություն կա, որ աշնանը նույնպես երկրում կլինի կորոնավիրուսային հիվանդությունը։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ 2020 թվականի մարտից փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]