Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg

ԱՄՆ-ի շուկայում մսի դեֆիցիտ է նկատվում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սովորական խանութներում նկատվում է մսի պակաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Հակառակ պատկերն է այն խնութներում, որտեղից մթերք գնել կարող են իրենց թույլ տալ հիմնականում բարձր եկամուտ ունեցողները:

Շատ սպառողներ կանգնել են աշխատատեղերի կորստի ու եկամուտների նվազման խնդրի առջև, ինչն ազդեցություն է թողնում ընտրության վրա՝ ավելի թանկ գնով գնել միս, թե՞ սահմանափակվել առանց դրա: «Bloomberg»-ը նշում է, որ մսի գներն ապրիլի սկզբից սկսած բարձրանում են: Նշվում է, որ համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ընդգծվել է սոցիալ-տնտեսական անհավասարակշռություն, վարակն ավելի շատ ազդեցություն է թողել քիչ եկամուտ ունեցողների վրա:

ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել է, որ մսի արտադրության ոլորտում մի քանի հազար աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Պատճառներից մեկն այն է, որ այս ոլորտում աշխատողների համար դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԱՄՆ-ում միս արտադրող ընկերությունները նախազգուշացրել էին, որ շուկայում կարող է լինել մսի դեֆիցիտ: Կորոնավիրուսը հանգեցրել է մի քանի խոշոր ընկերությունների փակման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am