Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգել

Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրությունը եւս 30 օրով երկարաձգել
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը մայիսի 14-ին կքննարկի երկրում արտակարգ դրության ժամկետը եւս 30 օրով երկարաձգելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գործադիրի վաղվա նիստի օրակարագում է երկրում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով երկարաձգելու հարցը: Նախագծվում նշված է, որ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 538 դեպքերը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am