Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 10 հազարից ավելի նոր դեպք է 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10 հազար 28-ով՝ ընդհանուրը դառնալով 242 հազար 271:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ շտաբի տվյալների՝ վարակվածների թվի աճը կազմել է 4.3 տոկոս՝ նախորդ օրվա 4.9 տոկոսի դիմաց: Հաստատված նոր դեպքերից 4 հազար 461-ը ախտանիշներ չեն ունեցել:

Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 4 հազար 491-ով՝ կազմելով 48 հազար 003: Այսպիսով, երկրում բուժվել է վարակվածների 19.8 տոկոսը:Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 96 մարդ: Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, երկրում մ ահացել է 2 հազար 212 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am