Հասարակական

Այսօր՝ մայիսի 11-ին

1 րոպեի ընթերցում

Այսօր՝ մայիսի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 330 թ. այս օրը Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս։

* 1949 թ. այս օրը՝ Իսրայելը դառնում է ՄԱԿ-ի անդամ,

* Սիամի թագավորության անունը դառնում է Թայլանդ,

* ստեղծվում է առաջին «Polaroid» լուսանկարչական սարքը:

* 1895 թ. այս օրը Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի՝ Կոստանդնուպոլսի դեսպանները մշակեցին եւ թուրքական կառավարությանը ներկայացրին հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիր, ինչը սակայն Օսմանյան կայսրությունը չիրագործեց։

* 1904 թ. այս օրը ծնվել է Սալվադոր Դալին՝ իսպանացի հանրահայտ նկարիչ, քանդակագործ եւ գրող, սյուրռեալիզմի հիմնադիրներից:

Մ. Ա.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում