Հասարակական

Փաշինյանը կարևորում է միջազգային համագործակցության մթնոլորտի վերականգնումը

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորում է միջազգային համագործակցության մթնոլորտի վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսը ֆորսմաժոր է առանց բացառության աշխարհի բոլոր երկրների համար։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, «Միր24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մարդկությունը պատրաստ չէր համավարակի դեմ պայքարին։

«Որովհետև ոչ ոք չգիտեր, որ նման համավարակ կգա: Կորոնավիրուսը լիակատար ֆորսմաժոր է աշխարհի բոլոր երկրների համար ՝ առանց բացառության: Հիմնական խնդիրն այն է, որ մենք բոլորս պատրաստ չէինք այս իրավիճակին: Կարծում եմ, որ այժմ ամենակարևորը միջազգային համագործակցության կլիմայի և մթնոլորտի վերականգնումն է։ Հիմա, փաստորեն, փոխվել է միջազգային համագործակցության մթնոլորտը, և, ցավոք, մենք մեր գործընկերների հետ այն համագործակցության մակարդակը չունենք, այն հաղորդակցությունը, որը գոյություն ուներ մինչ կորոնավիրուսը»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ բոլորը պետք է աշխատեն միջազգային համագործակցությունը վերականգնելու և նորմալ հունի բերելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում