Պաշտոնական

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արգիշտի Քյարամյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Մինչ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելը Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նա նշանակվել էր մայիսի 4-ին՝ ազատվելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում