Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել

ԱՄԷ-ում ցողունային բջիջների միջոցով COVID-19-ի բուժման մեթոդ է մշակվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարության կողմից արտոնագիր է տրվել ցողունային բջիջների միջոցով նոր կորոնավիրուսի (Covid-19) նորարարական և խոստումնալից բուժմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էմիրությունների լրատվական գործակալությունը:

Բուժումը մշակվել է Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնի (ADSCC) մի խումբ բժիշկների և մասնագետների կողմից, որը նախատեսում է հիվանդի արյունից ցողունային բջիջների հանում և ակտիվացումից հետո կրկին տեղադրում: Արտոնագիրը տրվել է ցողունային բջիջների հավաքման նորարարական եղանակին:

ԱՄԷ-ում բուժման փորձարկումը կատարվել է 73 վարակակրի վրա, որի արդյունքում բոլորը բուժվել են, իսկ թեստերի արդյունքներըը եղել են բացասական: Ենթադրվում է, որ բուժական ազդեցությունը կլինի թոքերի բջիջների վերականգնումը և դրանց իմունային արձագանքման շտկումը՝ կանխելով բջիջների չափազանց սուր արձագանքը «Covid-19» վարակին և առողջ բջիջներին վնաս հասցնելը։ Բուժումը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, ինչը ցույց է տալիս դրա անվտանգությունը: Բուժում ստացողներից ոչ մեկի մոտ չեն արձանագրվել կողմնակի բարդություններ:

Փորձարկումները շարունակում են ցույց տալ բուժման արդյունավետությունը և ակնկալվում է, որ այն կավարտվի երկու շաբաթվա ընթացքում: Հատկանշական է, որ բուժումն իրականացվել է ավանդական բժշկական միջամտության հետ զուգահեռ: Այս բուժումը ձեռնարկված բժշկական միջոցառումների հետ մեկտեղ արտացոլում են ԱՄԷ-ի կառավարության համախմբված ջանքերն ու նվիրվածությունը`վերջ տալու նոր կորոնավիրուսի համաճարակին:

Աբու Դաբիի ցողունային բջիջների կենտրոնն առողջապահական կենտրոն է, որի գործունեությունը կենտրոնացած է բջջային թերապիայի, նորարար դեղամիջոցների և ցողունային բջիջների առաջադեմ հետազոտությունների վրա:

Պատրաստեց Նորայր Շողիկյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am